Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Քննադատում ես նախկիններին՝ «հայրենասեր» ես, քննադատում ես ներկաներին՝ «նախկին» ես

Քննադատում ես նախկիններին՝ «հայրենասեր» ես, քննադատում ես ներկաներին՝ «նախկին» ես
26.05.2025 | 21:36

2015-16 թվականներին, երբ քննադատում էի իշխող ՀՀԿ-ի քաղաքական կուրսը, բազմաթիվ մարդիկ ոգևորում էին, թե արդարության համար եմ պայքարում։ ՔՊ-ի այժմյան մի շարք ակտիվ դեմքեր այն ժամանակ ակտիվ հանրապետականներ էին, հիմնականում՝ երիտթևի վազվզող ջահելներ ու ֆշշացնելով էին նայում ինձ ու ինձ նման մարդկանց, ովքեր համարձակվում էին չհամաձայնել Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսի հետ։

Հիմա, երբ քննադատում եմ ՔՊ-ի քաղաքական կուրսը, հենց նույն մարդիկ դա համարում են ոչ թե արդարության համար պայքար, այլ՝ պետականության դեմ գործողություն։ Այսինքն, այն, ինչ կարելի էր ասել ՀՀԿ-ին, չի կարելի ասել ՔՊ-ին։

Իրականում ես համաձայն եմ, որ ՀՀԿ-ին չի կարելի ասել այն, ինչ պետք է ասել ՔՊ-ին, քանի որ, իր բոլոր սխալներով հանդերձ, ՀՀԿ-ն գոնե չի դավաճանել հայրենիքին ու չի վաճառել Արցախը։

Բայց նաև չմոռանանք, որ 2015-16-ին կամ դրանից առաջ ակտիվ հանրապետական մի շարք մարդիկ 2018-ին սահուն կերպով դարձան ակտիվ ՔՊ-ական։ Ամենավառ օրինակը էկոնոմիկայի ներկա նախարար Գևորգ Պապոյանն է, պատգամավոր Շիրակ Թորոսյանը և բազմաթիվ այլ մոլեռանդ ՔՊ-ականներ, որոնք թաղել են ՀՀԿ-ական անցյալը, հույս ունենալով, թե մարդիկ չեն հիշի իրենց երդումները ՀՀԿ-ին ու հետո արագ ճամբարափոխությունը։

Ստացվում է՝ եթե քննադատում ես նախկիններին, ապա հայրենասեր ես, բայց եթե քննադատում ես ներկաներին, ապա նախկին ես։

Սա մանիպուլյացիա է, որը պետք է անտեսեն խելացի մարդիկ և ասեն այն, ինչ մտածում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության մասին։ Մի վախեցեք, որ հիմարները ձեզ նախկին կամ այլ անուն կկպցնեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ